Սանկտ Պետերբուրգում փլուզվել է մարզահամերգային համալիրի տանիքը. շինարարներից մեկը հայտնվել է փլատակների տակ. հրապարակվել է փլուզման պահը ցուցադրող ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սանկտ Պետերբուրգում փլուզվել է «Պետերբուգսկի» մարզահամերգային համալիրի տանիքը, հայտնում են քաղաքի արտակարգ իրավիճակների նախարարության վարչությունից:
Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ արտակարգ պատահար է տեղի ունեցել, շինարարներից մեկը փլուզման պահին չի հասցրել կառչել վերամբարձ կռունկի անվտանգության զամբյուղից: Նրա դին այժմ որոնում են փլատակների տակ:
Փլուզման մակերեսը կազմում է 167 հազար քմ, իսկ բարձրությունը կազմում է 149 մետր:



