Դիարբեքիրում շենք է փլուզվել. փլատակների տակ անվտանգության ուժերի աշխատակիցներ են մնացել
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում շենք է փլուզվել, որի փլատակների տակ այդ երկրի ազգային անվտանգության աշխատակիցներ են մնացել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Առայժմ հայտնի չեն շենքի փլուզման պատճառները:
Փլուզման պահին շենքում եղել է 12 հոգի, որոնցից 9-ին դուրս են բերել փրկարարները:Մյուս 3-ին փլատակներից դուրս բերելու աշխատանքները շարունակվում են: