211652_close_icon
views-count1376 դիտում article-date 15:50 30-01-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 29-ից 30-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք, որից 17-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության` 12, մարմնական վնասվածք հասցնելու` 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, կաշառակերության և ծեծի՝ 2-ական, ավազակային հարձակման, բնակարանային գողության, շորթման, թմրամիջոցի հայտնաբերման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ալիմենտը վճարելուց խուսափելու, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, սպանության սպառնալիքի, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու ու սառը զենք կրելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 15, բնակարանային գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր