1882 դիտում
09:13 30-01-2020
Հայաստանը կարևորագույն ձեռքբերումներ ունի ժողովրդավարության ոլորտում․ ԵԱՀԿ ԺՄԻԳ ղեկավար․ «Ամերիկայի ձայն»
2019-ին Հայաստանը կարևորագույն ձեռքբերումներ է արձանագրել ժողովրդավարության ոլորտում, [url=https://www.amerikayidzayn.com/a/5265670.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ ԺՄԻԳ տնօրեն, դեսպան Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոթիրը, ով չորեքշաբթի օրը հանդես եկավ Վաշինգտոնում, Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումներին.
«2019 ին Հայաստանում գրանցվել է նկատելի դրական առաջընթաց։ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի դիտորտական առաքելությունը հայաստանյան ընտրությունները դրական է գնահատել։ Այսպիսով Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել։ Չենք կարող պահանջել, սակայն կցանկանայինք Հայաստանի իշխանություններին ներկայացնել բարեփոխումների որոշակի առաջարկներ երկու կարևոր ոլորտում՝ ընտրական օրենսգիրքի և դատաիրավական ոլորտի թափանցիկ և անկողմնակալ դարձնելու ուղղությամբ»։
ԺՄԻԳ ղեկավարը Կոնգրեսի լսումներին էր հրավիրվել ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրները քննարկման նպատակով: Բացելով լսումները, կոնգրեսական Ջո Ուիլսոնն ընդգծեց՝ այսօր, հաշվի առնելով նոր մարտահրավերները, ԺՄԻԳ աշխատանքի կարևորությունն էլ ավելի է մեծանում.
«Ցավալի է, սակայն որոշ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության արժեքների հաստատման ոլորտում բավարար քաղաքական կամք չի նկատվում: Ավելին, ԵԱՀԿ-ի որոշ անդամներ փորձում են խանգարել կազմակերպության մյուս անդամ երկրներին խորացնել ժողովրդավարությունը»:
Ի պատասխան դեսպան Գիսլադոթիրն ընդգծեց՝ մարդու իրավունքները և ժողովրդավարությունը ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվում են ոչ միայն իրավունքների այլև՝ անվտանգության համատեքստում.
«Առանց քաղաքական և սոցիալական բազմազանության, առանց անկախ դատական իշխանության, ազատ լրատվամիջոցների և հզոր քաղաքացիական հասարակության չի կարող լինել ժողովրդավարություն, իսկ ժողովրդավարությունը նաև անվտանգության կարևոր գրավականն է»:
Խոսելով նոր մարտահրավերների մասին, ԺՄԻԳ ղեկավարն ընդգծեց տեխնոլոգիական առաջընթացի, մասնավորապես, սոցցանցերի խնդիրը.
«Առցանց և սոցիալական լրատվական աղբյուրները հաճախ չարաշահվում են խտրականության տարածման և նույնիսկ բռնության արմատավորման նպատակով: Այստեղ պետք է հստակ հիշել՝ թվայնացումը չի փոխում իրավական սահմանները, և մարդու իրավունքները վավեր են առցանց նույնքան, որքան իրական աշխարհում և պետք է նույնքան հստակ պաշտպանվեն»:
Նմանատիպ նյութեր
1359 դիտում
09:25 01-09-2022
Գորբաչովի շատ ձեռքբերումներ գոլորշիացան Պուտինի օրոք․ «Ամերիկայի ձայն»
910 դիտում
16:22 17-07-2024
Հայաստանը մեծ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում․ ԵՄ դեսպան
2052 դիտում
09:43 07-02-2019
Վրաստանն ու Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարության օրինակներն են, Քենեթ Յալովից․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1468 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»