211652_close_icon
views-count2052 դիտում article-date 09:43 07-02-2019

Վրաստանն ու Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարության օրինակներն են, Քենեթ Յալովից․ «Ամերիկայի ձայն»

Հայաստանում և տարածաշրջանում ընթացող զարգացումների մասին [url=https://www.amerikayidzayn.com/a/4776345.html]Ամերիկայի Ձայնը[/url] խոսել է Վրաստանում և Բելառուսում ԱՄՆ-ի նախկին դեսպան, պրոֆեսոր Քենեթ Յալովիցի հետ: [b]- Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք ավարտին հասցրեցին անցումային շրջանը: Ձևավորվել է նոր կառավարություն: Ձեր գնահատականը Հայաստանում այսօր ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ:[/b] Թույլ տվեք սկսել ընդհանուր ձևակերպումներով: Երբ ես զբաղեցնում էի ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը, ժողովրդավարության զարգացման գործընթացը շատ դժվարություններ ուներ: Մենք չենք պարտադրում բոլորին ԱՄՆ-ի օրինակը, սակայն համուզված ենք, որ ժողովրդավարության զարգացումն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չափազանց կարևոր գործոններ են: Վերջին տարիներին շատ երկրներում գրանցվեց նահանջ այս առումով: Մենք դա տեսնում ենք Հունգարիայում, մենք դա տեսնում ենք Ռուսաստանում և այլ երկրներում: Ոմանք մտավախություն ունեն, որ արձանագրվում է վերադարձ դեպի ավտորիտարիզմ: Այս նույն մտավախությունը առկա է նաև Արևմտյան Եվրոպայում: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ինձ համար դրական ազդանշան էր, որ պայքարը հանուն ժողովրդավարության, թափանցիկ կառավարման համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության և ընդդեմ կոռուպցիայի շարունակվոմ է: Հայաստանում տեղի ունեցածը շատ դրական զարգացում է: Ընտրություններից հետո տեսնում ենք, որ ժողովրդականություն վայելող նորընտիր վարչապետը նվազեցնում է նախարարությունների թիվը, ջանքեր է գործադրում ավելի թափանցիկ կառավարման համակարգ ձևավորելու ուղղությամբ: Վերջերս National Democratic Institute (NDI) կազմակերպել էր ֆորում, որին ներկա էին քաղաքական բոլոր ուժերը և չափազանց կարևոր է, որ այս նոր վարչակազմի օրոք նրանց բոլորի միջև առկա է երկխոսություն: Հայաստանը երկար տարիներ կառավարվել է կոռումպացված կառավարությունների կողմից որոնք ժողավրդավարական չէին, և այս նոր շունչը չափազանց ոգևորիչ է: [b]Մանրամասն՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4776345.html]սկզբնաղբյուր[/url] կայքում։[/b]

Նմանատիպ նյութեր