211652_close_icon
views-count54501 դիտում article-date 13:58 29-01-2020

Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Volkswagen-ն ու 2 ГАЗ 31029-ները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկի և Մատնիշյան փողոցների խաչմերուկում բախվել են Ախուրյան գյուղի բնակիչ՝ 63-ամյա Հրաչ Ա-ի վարած ГАЗ 31029 մակնիշի 45 ՕՍ 273 համարանիշի, Գյումրիի բնակիչներ՝ 54-ամյա Անուշավան Խ-ի վարած Volkswagen մակնիշի 35 ՍC 654 համարանիշի և 30-ամյա Վահրամ Մ-ի վարած ГАЗ 31029 մակնիշի 45 ՕԼ 010 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հրաչ Ա-ն և նրա ուղևոր՝ 52-ամյա Ա. Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվոոեն ժամանել են նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր