6556 դիտում
20:38 28-01-2020
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` իրավապահ համակարգը հրաժարվում է ենթարկվել ներկա իշխանություններին․ Նարեկ Մալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ .Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2020/01/28/malyan/3196235?fbclid=IwAR1-9cwDCT95xtUcn7AA9ExbrWZMtXypmxNq_v8TSiwkfRXQnQFdOVktEpo]Tert.am[/url]-ը գրում է. Բանակը թուլացնող, տարատեսակ մեդիամանիպուլյացիաներ իրականացնող, ձեր երեխաներին տրանսվիստիտ մարմնավաճառներ դարձնող Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը խիստ դժգոհ է մնացել իր մոտ վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի՝ Սորոսին վերաբերող հատվածից: Այս մասին «Ադեկվադ» միաբանության հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
«Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով մեղադրել է Սորոսի հիմնադրամին՝ նախկին իշխանության հետ համագործակցության մեջ մտնելու և այդ համագործակցության ընթացքում ապօրինի իշխանությունը պահելուն աջակցելու գործողությունների մեջ: Նա բաց թողեց մի կարևոր մանրուք՝ իրենք ինչո՞ւ են հանդուրժում Սորոսի հիմնադրամի գործունեությունը:
Այդ հարցին ես կպատասխանեմ՝ Նիկոլ Փաշինյանը հանդուրժում է Սորոսի գրասենյակը Հայաստանում, որովհետև այդ գրասենյակը Նիկոլ Փաշինյանի համար ապահովում է միջազգային որոշ հարթակներում ոչ թե իշխանություն զավթողի, այլ՝ հեղափոխական առաջնորդի կերպար»,-ասաց Մալյանը:
Նա հիշեցրեց, որ վարչապետն ասել է՝ կարող է իրականացնել «սորոսականների» հետ կապված հետաքննություն. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ստախոս է և չի իրականացնելու որևէ հետաքննություն, որովհետև Նիկոլ Փաշինյանն ընդամենը վարչապետ է աշխատում Լարիսա Մինասյանի մոտ: Նա զբաղված է օդ տատանելով»,-ասաց «ՎԵՏՕ»-ի ղեկավարը՝ նշելով, թե որևէ հետաքննության դեպքում պատրաստ է օգտակար լինել:
Անդրադառնալով իրեն բերման ենթարկելուն՝ Մալյանն ասաց, թե դա «մանուշակ մանկապարտեզի» սերիա էր: «Կիրառեցին հատուկ միջոցներ՝ ձեռնաշղթաներ, ինչը, եթե իմ պարագայում հասկանալի էր, քանի որ ինձ կասկածում էին ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ, ապա Արթուր Դանիելյանի և «Ադեկվադ» միաբանության մյուս ներկայացուցիչների դեպքում տարօրինակ էր, քանի որ նրանք թմրանյութեր պահելու կասկածանքով էին բերման ենթարկվել»,-ասաց Մալյանը՝ նշելով, թե այդ կասկածները շատ ծիծաղելի էին:
Նա նաև ասաց, թե հայտարարություն ունի անելու. «Չգիտեմ՝ ապօրինի զենքի փնտրտուքն ուր կհասցնի վարչապետին, բայց նրան կից «մոլախոտերին» ուզում եմ տեղակացնել, որ իրավապահ համակարգը հրաժարվում է ենթարկվել այսօրվա իշխանությանը, որովհետև անընդհատ ծաղրուծանակի են վերածում իրենց աշխատանքը: Ես այդ իրավապահ համակարգի կոնկրետ ուղղություն ներկայացնող մարմիններից մեկի հետ ունեմ պայմանավորվածություն՝ որ օրն այս ամենն ավարտվի, որ օրը երկրում տեղի ունենա հեղափոխություն, որ օրը պետությունը դուրս կբերենք օտարերկրյա գործակալական ցանցի տակից, այդ նույն օրը մարդը, որը ներկայացնում է իրավապահ համակարգը և ուղիղ կապ ունի սեկտ համակարգին, այդ օրը ամբողջությամբ փակելու է իմ տված ցուցակով մարդկանց սեկտը, Հայաստանից դուրս գալու նրանց բոլոր հնարավորություններն ի չիք են դառնալու»,-ասաց նա՝ նշելով, թե մեծ ցուցակ է:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/01/28/malyan/3196235?fbclid=IwAR1-9cwDCT95xtUcn7AA9ExbrWZMtXypmxNq_v8TSiwkfRXQnQFdOVktEpo]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
838 դիտում
17:25 28-02-2024
Իրավաբանությունն իր տեղը զիջել է քաղաքական հաշվեհարդարին, ուստի հրաժարվում եմ ցուցմունք տալուց․ Նարեկ Մալյան
1087 դիտում
23:14 06-12-2023
Որևէ հակաիրավական արարք չեմ կատարել․ Նարեկ Մալյան․ tert.am
Այս բաժնից
595 դիտում
18:06 30-10-2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «COP16» համաժողովի նախագահ Սուսանա Մուհամադի հետ
535 դիտում
17:13 30-10-2024
Իմ և Փաշինյանի մեջ սեպ մի՛ խրեք, դա անիմաստ է. Անդրանիկ Քոչարյան