2318 դիտում
17:30 28-01-2020
Իշխանությունների կողմից ՍԴ դատավորներին թիրախավորելը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը նույն գործողության շարունակական էլեմենտներ են. Լևոն Քոչարյան. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2020/01/28/Kocharyan/3195993?fbclid=IwAR0XSUC7KjAisIVMj5oce9MMjz5Tu21YYY2wQXz9uRKiRir4PBCExIZNneo]Tert.am[/url]-ը գրում է. Իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին թիրախավորելը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը նույն գործողության շարունակական էլեմենտներ են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
«Եթե ժամանակագրական առումով նայենք, կհասկանանք՝ երբ իշխանությունները սկսեցին հասկանալ, որ ՍԴ-ն պետք է փոխվի. դա ուղիղ կապ ունի հորս գործի հետ: Անցած տարվա մայիսից սկսած, երբ Առաջին ատյանի դատարանը գործն ուղարկեց ՍԴ, այդ ժամանակ սկսվեց այս ամբողջ գործընթացը՝ թիրախավորել ՍԴ դատավորներին, այնուհետև հայտնի սեպտեմբերի 4-ի որոշումից (այդ օրը, հիշեցնենք, ՍԴ-ն, քննելով «Մարտի 1-ի» գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ հակասահմանադրական էր ճանաչել դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը. Tert.am) օրեր անց նաև հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենը»,-ասաց Քոչարյանը:
Նա նշեց, թե չի պատկերացնում իրավիճակի հանգուցալուծումը. «Չգիտեմ՝ ՍԴ դատավորներն ինչքանով տեղի կտան այն հսկա ճնշումներին, որ գործադրվում է նրանց հանդեպ»:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե վերջինս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից գրիչ է ստացել, Լևոն Քոչարյանն ասաց. «Երկրի ղեկավարի նման պահվածքը, նման խոսելաոճը, անպատասխանատու հայտարարությունները, կարծում եմ, առաջին հերթին վնասում են մեր պետությանը: Ցանկություն չունեմ խորանալու գրիչի պատմության մեջ, բայց ամենայն անկեղծությամբ, առանց չարախնդալու, առանց անձնավորելու՝ կարծում եմ՝ իրոք մեր պետության համար սա լավ չէ, և կարծես՝ ես էլ ամաչեմ այս ամենի համար, որ տեղի է ունենում: Բոլորիս ամոթն է, որ այսքան ցածրացվել է դիսկուրսի մակարդակը, խոսելաոճը, լեքսիկոնը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/01/28/Kocharyan/3195993?fbclid=IwAR0XSUC7KjAisIVMj5oce9MMjz5Tu21YYY2wQXz9uRKiRir4PBCExIZNneo]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3684 դիտում
10:28 17-10-2019
Դատարանը մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանի բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. «168 ժամ»
Այս բաժնից
757 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)