211652_close_icon
views-count1378 դիտում article-date 09:22 28-01-2020

Այսօր՝ Ապրիլյանի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

ԱՅՍՕՐ Ապրիլյանի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է Ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում: 1992 թվականին ընտանիքի հետ մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: Ռուսաստանից վերադառնալով, Արմենակ Ուրֆանյանն ընդունվում է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ։ Զորքերում անցկացրած ծառայության արդյունքում 26 տարեկանում ստանում է կապիտանի զինվորական կոչում ու նշանակվում վաշտի հրամանատար՝ առաջին գծում: Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմին հետ ուղարկելով՝ միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ: Ազերիների ձեռքը գերի չընկնելու նպատակով՝ իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ:

Նմանատիպ նյութեր