4713 դիտում
13:52 28-01-2019
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
Այսօր՝ հունվարի 28-ին, ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված զինծառայող, կապիտան Ա. Ուրֆանյանի ծննդյան օրն է։ Հերոսը կբոլորեր իր ծննդյան 29-ամյակը։
Ա. Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականին: Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որտեղ ուսումն ավարտելուց հետո մեկնել է Մարտակերտ՝ պայմանագրային ծառայության:
ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում ստացել է կապիտանի կոչում, երկու անգամ ճանաչվել է հրաձգային վաշտի լավագույն հրամանատար:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտում ծավալված մարտական գործողությունների ժամանակ կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին հերոսաբար պայքարել է հակառակորդի անհավասար ուժերի դեմ՝ ոգեւորելով զինվորներին, կյանքի գնով պաշտպանելով դիրքը: Ոչնչացրել է թշնամու մեկ ինժեներա-հետախուզական զրահատեխնիկա և բազմաթիվ գրոհայինների: Զոհվել է տանկի արկակոծումից:
Արմենակ Ուրֆանյանի հետ միասին դիրքը կյանքի գնով պաշտպանեցին հերոսներ Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը եւ Անդրանիկ Զոհրաբյանը: Կապիտան Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, հուղարկավորվել է «Եռաբլուր» պանթեոնում:
Նմանատիպ նյութեր
1378 դիտում
09:22 28-01-2020
Այսօր՝ Ապրիլյանի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
63279 դիտում
14:04 27-02-2017
Նվիրվում է ապրիլյան պատերազմի հերոս նահատակ, կապիտան Արմենակ Ուրֆանյանի վառ հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7792 դիտում
17:47 03-04-2018
Բացվել է ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարան
Այս բաժնից
553 դիտում
22:26 30-04-2024
Շրջակա միջավայրի նախարարությունում մասնագիտական հանդիպում-քննարկում է անցկացվել
511 դիտում
22:12 30-04-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
526 դիտում
21:43 30-04-2024
Հեռախոսազրույց են ունեցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը