Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Ճամբարակում գործող «Արաքս» հացատնից 11 հոգի «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ հունվարի 27-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին  ահազանգ է ստացվել, որ  «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  11 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝  բաժնի պետի օպերգծով տեղակալ Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 23 հասցեում գործող   «Արաքս» հացատնից:
Նրանք են՝ Ճամբարակի բնակիչներ,  14-ամյա Միլենա Թ.-ն, 40-ամյա Հարություն Թուխտարյանը, 37-ամյա Եվա Կիրակոսյանը, 29-ամյա Ռիտա Թուխտարյանը,  36-ամյա Բենիամին Սահակյանը,  42-ամյա Արմինե Ղալեչյանը, 23-ամյա Արփինե Մուրադյանը,  33-ամյա  Քնարիկ Խուդոյանը, 29-ամյա Ռաիսա Թուխտարյանը, 20-ամյա Լիլիթ Ղալեչյանը և Երևանի բնակիչ, 26-ամյա Էդգար Սարգսյանը: 
Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ ոստիկանները  պարզել են, որ նույյն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում նշված հացատանը խնջույքի ժամանակ վերջիններս գտնվել են խոհանոցում, որտեղ գազի սարքի վառոցից  արտանետված շմոլ գազից ստացել են թունավորում:
Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների  նախարարութան փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Դեպքի  վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային  վարչության օպերատիվ խումբը՝ վարչութան պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները՝  Գևորգ  Ղազարյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

