211652_close_icon
views-count63572 դիտում article-date 23:37 16-12-2019

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Գեղհովիտ գյուղից հիվանդանոց են տեղափոխվել այրվածքով և «թունավորում՝ շմոլ գազով» ախտորոշմամբ՝ 3 հոգի, որոնցից մեկը երեխա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած հրդեհ փաստով։ Ժամը 23։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղում գտնվող տներից մեկի դուռն այրվում է։ Ահազանգը փոխանցվել է նաև ոստիկանության Մարտունու բաժին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում Գեղհովիտ գյուղի 1-ին փողոցի 12 տան բնակիչ՝ 29-ամյա Անուշ Հակոբյանը տան հյուրասենյակում փայտյա վառարանի դիմաց պլաստմասե տարայից ցանկացել է այլ տարայի մեջ լցնել նավթը, որի ժամանակ վառարանից կրակն ըկել է նավթով լցված տարայի մեջ ու հրդեհ է բռնկվել և այն տարածվել է հյուրասենյակում։ Հրդեհի հետևանքով «թերմիկ այրվածք՝ երկրորդ աստիճան, այրվածքային շոկ՝ երկրորդ աստիճան» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 61-ամյա Աստղիկ Ս-ն, իսկ «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 9-ամյա Էլեն Ս.-ն և Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Էռնա Հ-ն։ Հրդեհի վայր են ժամանել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր