Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր է դնելու
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը որոշել է մանդատը վայր դնել: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Էյրեմջյանը՝ անդրադառնալով իրենց խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը, որը մեծ աղմուկի պատճառ էր դարձել:
«Նոր ավարտվեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստը: Այսօր քննարկման ժամանակ խմբակցության անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, որը արտահայտել էին նախօրեին, այս դեպքի հետ կապված:
Վերահաստատեցինք, որ դա մեր արժեհամակարգինհարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է եւ հորդորցինք պարոն Հարթենյանին, որ հրաժարվի մանդատից»,-ասաց նա՝ հավելելով, որ Արմեն Եղիազարյանը դրական է արձագանքելն իրենց հորդորին: