211652_close_icon
views-count54303 դիտում article-date 15:03 27-01-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 38-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում; Ժամը 14։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Արման Գ-ն իր վարած Opel մակնիշի 36 GN 513 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով եեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներ՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատւվորեն ժամանել են նաև ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր