Իտալիայի առաջնություն. «Ռոմա»-«Լացիո». մեկնարկային կազմերը
Իտալիայի առաջնության 21-րդ տուրում կայանում է հռոմեական հանրահայտ դերբին. «Ռոման» ընդդեմ «Լացիոյի»: Եվրոպական առաջնություններում սա համարվում է ամենաթեժ ու անհաշտ դիմակայություններից մեկը, որը ունի տասնամյակների պատմություն:
Բացի ավանդական անհաշտությունից, խաղը նաև կարևոր մրցաշարային նշանակություն ունի. «Լացիոն» 19 խաղից հետո ունի 45 միավոր՝ ընթանալով 3-րդ տեղում, իսկ «Ռոման» 20 խաղից հետո՝ 38 միավոր և կիսում է 4-րդ հորիզոնական «Ատալանտայի» հետ:
Թիմերի մեկնարկային կազմերը.
[b]
«Ռոմա».[/b] Լոպես, Սանտոն, Մանչինի, Սմոլինգ, Սպինացոլա, Կրիստանտե, Վերետու, Ունդեր, Պելեգրինի, Ջեկո
[b]«Լացիո».[/b] Ստրակոշա, Ֆելիպե, Աչերբի, Ռադու, Լացարի, Լուլիչ, Լուկաս, Մինիկովիչ-Սավիչ, Ալբերտո, Կորեա, Իմոբիլե:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով «Ռոմայի» մեկնարկային կազմում հայտավորված չէ:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: