211652_close_icon
views-count2660 դիտում article-date 09:39 24-01-2020

Կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի․ Դարոն Աճեմօղլուն․ «Ամերիկայի ձայն»

Transparency International-ը հրապարակել է իր ավանդական զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանում կոռուպցիայի հետ կապված վիճակին: Հայաստանում հակակոռուպցիոն դրսևորումները մեկնաբանել է նաև հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5257929.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Հայաստանը թավշյա հեղափոխությունից և նոր խորհրդարանի ձևավորումից հետո ցուցադրել է խոստումնալից առաջընթաց հակակոռուպցիոն բարեփոխումների ասպարեզում, նշված է Transparency International կազմակերպության այս տարվա զեկույցում: Անցյալ տարվա հետ համեմատած երկիրը առաջադիմել է 7 կետով: Կազմակերպությունը Հայաստանը Կոսովոյի հետ միասին դասել է այն երկրների շարքին, որոնց զարգացումներին անհրաժեշտ է ուշադրությամբ հետևել հաջորդ տարում: Դրա հետ մեկտեղ, զեկույցը շեշտում է, որ չնայած վերոհիշյալ բարելավումներին, կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում առերեսվում է մի շարք խոչընդոտների, մասնավորապես շահերի բախման և ոչ թափանցիկ հանրային գործունեության, որոնք խանգարում են կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը: Զեկույցն ընդգծում է՝ պետական համակարգում իշխանությունների տարանջատման սկզբունքի ապահովման և հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության իրականացման համար առաջնահերթ խնդիրներից է հանրային վստահության բարձրացումը իրավապահ կառույցների և դատական համակարգի հանդեպ: Կարևորելով Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումն ու այդ ուղղությամբ իշխանությոնների քաղաքական կամքը՝ իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում անհապաղ ջանքեր գործադրել երկրում քաղաքական նոր ենթամշակույթի և պետական կառավարման համակարգի ձևավորման համար: Իր հերթին հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի: Այդ առումով հատկանշական է Չինաստանի օրինակը, որն ըստ տնտեսագետի, հեռու է արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն կոչվելուց: Այստեղ վերահսկելի դատարանների պարագայում, իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթույուն, սակայն իրականում ուղղել այն քաղաքական հակառակորդների դեմ: Տնտեսասգետը վստահ է՝ հակակոռուպցիոն քաղաքականության այս ձևը, որը նա կոչում է «սիծինպինյան», բացասաբար է ազդում պետական կառավարման համակարգի ու կոռուպցիայի դեմ պայքարի վրա: «Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակոդներին, ապա դա թուլացնում է այդ մարմինները»,- նշում է Աճեմօղլուն: Հայաստանում ի սկզբանե առկա էր վտանգ, որ երկիրը կառաջնորդվեր այդ արատավոր ուղով, նշում է տնտեսագետը: Նրա կարծիքով այդ վտանգը դեռևս պահպանվում է:

Նմանատիպ նյութեր