6720 դիտում
23:09 23-01-2020
ՀՀ ԱԱԾ և ՔԿԾ ծառայողների կողմից կանխվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա 2020 թվականի հունվարի 23-ին` ժամը 16։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից զննության է ենթարկվել նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ա.-ին փոխանցելու նպատակով քաղաքացի Հ. Ա.-ի կողմից բերված դեղորայքը։
Կատարված զննությամբ «Մետրոնիդազոլ դենտա» և «Դիկլակ գել» մակնշմամբ քսուքների համար նախատեսված ճկվող
սրվակներում քողարկված հայտնաբերվել են համապատասխանաբար 9 և 8 գրամ քաշերով, թմրամիջոց հիշեցնող, ափիոնանման զանգվածներ։
Ժամը 17։15-ի սահմաններում քրեակատարողական հիմնարկում զննության է ենթարկվել նաև Հ. Ա.-ի հետ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելած քաղաքացի Խ. Ո.-ն, որի գրպանում` ծխախոտի տուփի մեջ առանձնացված 2 փաթեթներում, հայտնաբերվել են կրկին թմրամիջոց հիշեցնող ափիոնանման զանգվածներ՝ յուրաքանչյուրը 2 գրամ քաշով։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
538 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
400 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
880 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ