94284 դիտում
12:12 10-06-2024
Երիտասարդ, մարդկային հատկանիշներով օժտված, արդեն հարուստ փորձ ու գիտելիքներ ձեռք բերած, Հիպոկրատի երդմանը հավատարիմ «Իմ ու քո բժիշկը»՝ Ալեքս Ասատրյան․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Բժիշկ դառնալու համար գիտելիքների մեծ պաշարն, իհարկե, խիստ կարևոր է, բայց պակաս կարևոր չէ նաև մարդկային լավագույն հատկանիշներով օժտված լինելը, քանզի միայն պրոֆեսիոնալիզմը բավարար չէ, եթե չկան մարդկային կարևորագույն արժեքները»,-ասում է բժիշկ Ալեքս Ասատրյանը՝ ընգծելով, որ բժիշկը մասնագիտությունը ստանալուն պես դառնում է ժողովրդի «ծառա», ուստի, հեշտ չէ այդ ուղին։
Սպիտակի բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Ալեքս Ասատրյանը հենց այդպիսին է՝ լավ մարդ ու իր գործում անգերազանցելի բժիշկ, ում պրոֆեսիոնալիզմի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել։ Իր գործին անմնացորդ նվիրված բժշկի համար կյանքն ու աշխատանքը այնքան շաղկապված են մեկը մյուսով, որ ոչ մի օր ու ժամ իրեն չի պատկերացնում առանց բժշկական հագուստի ու հարազատ դարձած բժշկական կենտրոնի։ Ասում է՝ օրը չի անցնում, եթե չի մտնում վիրահատարան, սակայն նաև խոստովանում է՝ բժիշկ լինելը նաև շատ զոհողություններ է պահանջում․
«Առաջին հերթին պետք է կարողանաս շփվել ցանկացած բնավորության ու խառնվածքի տեր մարդու հետ։ Կարևոր է լավ տիրապետել մասնագիտությանը և իսկապես սիրել այն, քանզի բժշկի աշխատանքը էականորեն տարբերվում է այլ աշխատանքներից։ Չես կարող այլոց նման նայել ժամացույցին և աշխատանքային ժամը լրանալուն պես մոռանալ մարդկանց, աշխատանքը, վիրահատարանը։ Պետք է 24 ժամ անընդմեջ լինել հասանելի. այդ առումով բժիշկ լինելը, բացի մասնագիտությունից, նաև կոչում է, ինչին պետք է արժանանալ։ Դրա համար պետք է հիվանդները գոհ մնան։ Չկա ավելի հաճելի զգացողություն, քան ապաքինված, առողջացած ու հաճախ նաեւ երկրորդ կյանք ստացած պացիենտի հայացքն ու աչքերն են, բոլոր այն շնորհակալությունները, որ ստանում ենք մեր ապաքինված բուժառուներից ու նրանց հարազատներից: Այո, բժշկի մասնագիտությունը շատ զոհոողություններ է պահանջում․ անձնական կյանքին, ընկերներին, մտերիմներին հաճախ չի ստացվում շատ ժամանակ տրամադրել, շատ բաներից ես զրկվում հանուն աշխատանքի, բայց սա աշխատանք է, որ կյանքեր է փրկում...»։
Երիտասարդ բժիշկը սակայն, չի բողոքում ծանր գրաֆիկից ու բարդ աշխատանքից, հակառակը, ասում է, որ եթե ստացվում է օրական գոնե 6 ժամ քնել, ուրեմն ամեն ինչ լավ է, հանգիստը ստացվել է։ Նաև հիշեցնում է՝ եթե որոշել ես բժիշկ դառնալ, նախ և առաջ պետք է անչափ սիրես մասնագիտությունդ, ու եթե ընտրել ես բժշկի առաքելությունը, ուրեմն պարտավոր ես մինչեւ վերջ աշխատել ու շարունակել կատարել քո առջեւ դրվածը՝ կյանքեր փրկելու առաքելությունը։
Բժիշկ դառնալու որոշումը կայացրել է դեռևս 6 տարեկանում, իսկ արդեն պատանի ժամանակ, երբ մասնագիտության ընտրության առջև էր կանգնած, անգամ ծնողների հետ է անհամաձայնություն ունեցել, ըմբոստացել է վերջիններիս՝ այլ մասնագիտություն ընտրելու հորդորներին։
«Կա՛մ բժիշկ, կա՛մ ոչ մի ուսում»,-հայտատարել է Ալեքս Ասատրյանը, և դարձել այնպիսի բժիշկ, ով չնայած երիտասարդ տարիքին, այնքան հարգանք ու վստահություն է ձեռք բերել Սպիտակի տարածաշրջանում ու ամբողջ Լոռու մարզում, որ տարբեր համայնքներից են ուղևորվում Սպիտակի բժշկական կենտրոն՝ երիտասարդ բժշկի մոտ որովայնի օրգանների բաց կամ լապարասկոպիկ ցանկացած բարդության վիրահատություն անցնելու համար։
Բազմաթիվ վիրահատությունները, փրկված կյանքերն ու հարյուրավոր մարդկանց շնորհակալական խոսքերը մեծ խթան են բժշկի համար․
«Դա աննկարագրելի զգացողություն է, յուրաքանչյուր փրկված կյանքից հետո մոռանում եմ այն ծայրահեղ բարդ օրերը, որ ունենում է ցանկացած բժիշկ։ Մենք նույնպես ունենում ենք բարդ հոգական ապրումներ, չենք կարողանում սառնասրտորեն նայել բուժառուներին, սակայն յուրքանչյուր փրկված կյանքից հետո ինձ մոտ շատ բան է վերափոխվում, ոգեշնչվում եմ, ուզում անել ավելին», -պատմում է բժիշկն ու հիշում, որ երբ նոր էր ընդունվել Սպիտակի ԲԿ, ներքին արյունահոսությամբ ծանր վիճակում ճապոնացի տղայի կյանքը ճիշտ մոտեցման, արագ ու արդյունավետ, պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հաջողվեց փրկել։ Դեպքից հետո անձամբ Ճապոնիայի դեսպանն ու դեսպանատան աշխատակիցներն այցելել են Սպիտակի բժշկական կենտրոն եւ շնորհակալություն հայտնել բժշկական ողջ թիմին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի համար:
Հարյուրավոր վիրահատություններ, որոնց մի մասը անհետաձգելի, մի մասը՝ պլանային են: Հատկապես առաջինի դեպքում աշխատանքն ավելի է դժվարանում՝ ամեն վայրկյանը կարող է կյանք արժենալ, մինչդեռ Սպիտակի բժշկական կենտրոնում՝ մայրապետից մինչեւ տնօրեն, անում են հնարավորն ու անհնարինը՝ հիվանդանոց ընդունված պացիենտներին հոգատարության ու ուշադրության կենտրոնում պահելով, ապա նաեւ՝ առողջացած ու արդեն իսկ բարեկամ դարձած տուն ճանապարհելու համար:
Բժիշկ Ասատրյանի աշխատանքային գործունեության ընթացքում նման և այլ բարդություններով ծանր դեպքեր շատ են պսակվել հաջող ավարտով. շան հարձակման հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց ընդունված 9-ամյա երեխայի կյանքը հնարավոր եղավ փրկել հենց բժիշկ Ասատրյանի ու հերթապահ ողջ բուժանձնակազմի թիմային ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ: Այս դեպքը չափազանց լայն հնչեղություն էր ստացել բոլոր լրատվականներով:
ԵՊԲՀ-ն ավարտած, ապա Մոսկվայի պետական բժշկական համալսարանում ուսումը շարունակած, Մոսկվայի քաղաքային հիվադանոցում աշխատած Ալեքս Ասատրյանը համեստորեն չի սիրում պատմել, որ Մոսկվայում թողել է աշխատանքն ու Հայաստան եկել 44-օրա պատերազմին մասնակցելուց հետո։ Շատ պնդումներից հետո, մի քանի դրվագ է վերհիշում պատերազմից՝ պատմելով․
«Չեմ ուզում պատերազմի մասին շատ խոսել։ Այո, ես, թողեցի աշխատանքս Մոսկվայում և եկա Հայաստան անմիջապես Արցախ մեկնելու համար, այլ կերպ չէր կարող լինել։ Այդ օրերը սարսափելի էին, շատ դրվագներ կան, օրինակ 19-ամյա մի տղա կար, շտապ օգնության մեքենայում սիրտը 2 անգամ կանգ առավ, կարողացանք փրկել։ Մի անգամ էլ շտապ օգնության մեքենայով էինք, իսկ մեզնից մոտ 15 մետր առաջ զինվորներին տեղափոխող մեքենան էր ընթանում, վրան ական ընկավ։ Սարսափելի տեսարան էր, չեմ կարող նկարագրել այն, ինչ տեսանք, մեր բրիգադով արագ գործի անցանք, եղան իհարկե հաշմանդամություն ձեռք բերած տղաներ, սակայն կարողացանք խուսափել զոհերից, եղել են նաև դեպքեր, երբ մեզ վրա են կրակել։ Դժոխային օրեր էին, սառնասրտություն էր պետք։ Դրանից հետո ես այլևս չէի կարող թողնել Հայաստանը և գնալ այստեղից։ Աշխատանքի անցա Սպիտակի ԲԿ-ում և չնայած տարբեր տեղերից աշխատանքի առաջարկներ եմ ստանում, սակայն այս ԲԿ-ն ինձ համար դարձել է այնքան անփոխարինելու ու հարազատ մի վայր, որ չեմ ցանկանում որևէ այլ տեղ աշխատել, Սպիտակի բժշկական կենտրոնը աշխատավայրից բացի նաեւ երկրորդ տուն է դարձել: Հրաշալի բուժանձնակազմ, հրաշալի տնօրեն, ով ամեն ինչ անում է, որ բժշկական կենտրոնը ամեն օր մեկ քայլ առաջ ընթանա, ու սա, իհարկե, առաջին հերթին բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանի նվիրումի ու ջանասիության արդյունքն է, որ բոլորս սիրով ենք... կմնամ և կաշխատեմ իմ ծննդավայրում»։
Բժիշկ Ասատրյանը արցախցիների կողքին է եղել նաև տարհանման ժամանակ։ Ինչպես ինքն է ասում՝ բժիշկ-պացինետ հարաբերությունների կառուցման ժամանակ փորձում է միշտ հասկանալ դիմացինին, պատկերացնել ապրումներն ու հոգեվիճակը։
«Միշտ պետք է մտնել մարդու դրության մեջ և պատկերացնել, որ եթե դու էլ նման իրավիճակում լինեիր, գուցե դու էլ ավելին պահանջեիր բժշկից, քան նա կարող է անել այդ պահին, մարդկանց հուզական վիճակը հաշվի առնելը շատ կարևոր է։ Բժիշկը պետք է նաև հոգեբան լինի, հասկանա մարդկանց»,-նշում է նա։
Ահա սա է մարդկանց կողմից սիրված լինելու բժիշկ Աստարյանի գաղտնիքը՝ հասկանալ մարդկանց, լինել նրանց հետ պարզ ու շիտակ, խոսել անկեղծ ու առանց անհասկանալի տերմինների, գործն անել նվիրումով ու պրոֆեսինալ։
ԲԺիշկ Ալեքս Ասատրյանը աշխատանքային ծանր գրաֆիկի հետ մեկտեղ չի դադարում սովորել, այս պահին սովորում է օնկոլոգիա, որը հնարավորություն կտա գործել որպես օնկովիրաբույժ՝ արժևորելով գիտելիքի անդադար թարմացումը:
Բժիշկ Ալեքս Ասատրյանն այն մասնագետն է, ում կարելի է վստահորեն դիմել և համոզված լինել, որ գործ ունեք ազնիվ մարդու ու պրոֆեսիոնալ բժշկի հետ:
«Իմ ու քո բժիշկը» նախագծի հետ կարող եք կապ հաստատել՝ գրելով ֆեյսբուքյան էջին:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
16405 դիտում
21:12 13-05-2015
Ինչո՞ւ էին Հիպոկրատի երդմանը հավատարիմ բժիշկները հավաքվել Օպերայի դահլիճում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
3058 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2869 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր