211652_close_icon
views-count3360 դիտում article-date 16:43 23-01-2020

Օբամեյանգը համաձայնվել է տեղափոխվել «Բարսելոնա»

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Կատալոնական ակումբը մտադիր է հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել հարձակման գիծը՝ վնասվածք ունեցող Լուիս Սուարեսին երկար ժամանակով կորցնելու պատճառով: 30-ամյա Օբամեյանգն արդեն տվել է իր համաձայնությունը կատալոնացիների ճամբար տեղափոխվելու կապակցությամբ, ինչը կարող է որոշիչ գործոն լինել նրա տեղափոխման հարցում: Այս մրցաշրջանում Օբամեյանգը «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 խաղի և դարձել 16 գոլի հեղինակ: Ներկայումս գաբոնցին «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (1:1) կարմիր քարտ ստանալու պատճառով 3-խաղյա որակազրկում է անցնում: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է 2021թ. ամռանը:

Նմանատիպ նյութեր