211652_close_icon
views-count75755 դիտում article-date 15:26 23-01-2020

Ողբերգական դեպք Երևանում. միջին տարիքի տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի հրամանատար Սիփան Մուրադյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Վարդան Խաչատրյանի և համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արամ Դանիելյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Մանասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանները, փրկարարներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 35-40 տարեկան դեռևս անձը չպարզված տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր