Առաջին զորամիավորման և ԱԱԾ զորամասի հրամանատարը տեղազննել են կիրառման շրջանները
Առաջին զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ.Պողոսյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի հրամանատարի հետ տեղազննում է անցկացրել կիրառման շրջաններում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ճշգրտվել են փոխգործակցության հետագա պլանները, մարտական հաշվարկները, հստակեցվել են ստորաբաժանումների առջև դրված խնդիրները: