5655 դիտում
15:47 22-01-2020
Ինչ կցանես, այն էլ կհնձես. Շարմազանովը՝ Փաշինյանին
Փաշինյանին ասեք` մանիպուլյատիվ թվեր ներկայացնելու փոխարեն հետևյալ հարցերիս այսօր ԱԺ-ում պատասխանի։ Այս մասին այսօր՝ հունվարի 22–ին, ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=611272826340483&id=333386077462494]էջում[/url] գրել է ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը։ Նա մասնավորապես գրել է.
«Փաշինյանին ասեք` մանիպուլյատիվ թվեր ներկայացնելու փոխարեն հետևյալ հարցերիս այսօր ԱԺ-ում պատասխանի։
.Ինչու՞ գազի գինը իր կառավարման շրջանում ոչ միայն չի նվազել այլև սահմանին թանկացել է
.Ինչպե՞ս է գնահատում «Իմ քայլ»-ի պատգամավորի կարծիքը,թե գազի գնի թանկացումներից ողբերգություն պետք չէ սարքել
.Էլեկտրաէներգիան թանկանալու՞ է,թե՞ ոչ
.Ինչու՞ չկան ներդրումներ
.Ինչու՞ չկա ներգաղթ
.Ինչու՞ հանված չեն տեսախցիկները
Չէ՞ որ իրենք էին կանացի ներքնաշորերով փակում տեսախցիկները և վերջապես ինչու՞ «դուխ» չունեցավ կառավարությունում հանդիպել իր գործընկերներին` միտինգավոր անասնապահ «վարչապետներին» ,թե՞ հանդիպման համար պարտադիր պայման է ՊՊԾ գունդ գրավելը... Հ.Գ. Ստի ոտքը կարճ է: Ինչ կցանես,այն էլ կհնձես»:
Նմանատիպ նյութեր
2609 դիտում
18:50 19-08-2020
Հայ մարդու համար կարևոր է ոչ թե այն, թե ինչ է եղել նախկինում, այլ այն, թե ինչ է լինելու ապագայում. Ղազինյան
Այս բաժնից
2833 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ
883 դիտում
10:29 10-01-2025
Մորուքը սափրած Փաշինյանը իր իսկ կողմից փչած խաղաղության օրակարգը պայթեցրեց. Արշակ Սարգսյան