211652_close_icon

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ծննդյան վկայականներում երեխայի սեռը նշելու մասին օրինագիծը

views-count4832 դիտում article-date 10:28 21-01-2020
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նրանով առաջարկվում է ծննդյան վկայականներում նշել նաև երեխայի սեռը: Նախօրեին ԱԺ նիստում նախագիծը ներկայացրել էր խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը: Օրենքի նախագիծն ընդունվեց 119 կողմ և 1 ձեռնպահ ձայներով:

Նմանատիպ նյութեր