3588 դիտում
09:40 20-01-2020
Ախր ինչպե՞ս բացատրեմ, որ հանկարծ ոչ ոք չնեղանա. Արման Աբովյան
Գիտե՞ք՝ մարդ երբ է դադարում լինել մարդ, եւ դառնում է՝ պարզապես անպատիվ, անհայրենիք, անազգ, անբարոյական «կաթնասուն»: Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/474879326754007]էջում[/url] գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Նա, նաեւ հավելել է. «Հենց այն պահից սկսած, երբ իրեն թույլ է տալիս անցնել այն սահմաները եւ կարմիր գծերը, որոնք կոչվում են բարոյականություն եւ դաստիարակություն։
Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ անդաստիարակությունը եւ լկտիությունը անվանում են «կարծիքի ազատ արտահայտություն եւ մտքեր արտահայտելու իրավունք»։
Ախր ինչպե՞ս բացատրեմ, որ հանկարծ ոչ ոք չնեղանա… հասկացե՛ք, որ իրական ազատությունը դա համատարած ապուշ եւ տգետ մտքերի արտահայտությունը չէ՛ ամեն պատեհ եւ անպատեհ առիթով, ազատությունը դա վիրավորելու եւ նսեմացնելու իրավունք չէ՛, ազատությունը լկտիություն չէ՛, ազատությունը դա անդաստիարակությունը չէ՛։
Իրական ազատությունը չի՛ կարող լինել առանց ներքին բարոյական սահմաների։
Ամենավտանգավոր բանը ինչ կարող է պատահել մարդու հետ, դա այդ ներքին սահմանների ջնջումն է, որովհետեւ առանց ներքին սահմաների եւ բարոյական արգելակների մարդը ընդունակ է ամեն ինչի»։
Նմանատիպ նյութեր
2864 դիտում
15:28 12-11-2020
Դադիվանք... Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ.. կարդում է Սոս Սարգսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8241 դիտում
09:33 10-09-2016
Եթե նա մի քանի ամսից չնեղանա և չգնա. «Առավոտ»
Այս բաժնից
544 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
637 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է