8424 դիտում
09:33 10-09-2016
Եթե նա մի քանի ամսից չնեղանա և չգնա. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանում դժվար չէ իմանալ, թե ազդեցիկ դեմքերից ով ինչ է մտածում, որովհետև այդ դեմքերն ունեն բազմաթիվ ոչ պաշտոնական «խոսնակներ»։ Նման մոտիվներ էի ես զգացել նաև այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը հրաժարական էր տվել քաղաքապետի պաշտոնից։
Սկզբում «դրայվ» կար, հետո կորավ՝ չգիտես որտեղ։ Բայց եթե մարդը համաձայնում է որևէ պետական պաշտոնի, նա պետք է մինչև վերջ պայքարի իր գաղափարներն իրականացնելու համար։ Եթե Պողոսը կամ Պետրոսը նրան խանգարում են, ապա նա կամ պետք է նրանց համոզի, որ սխալ են, կամ հասնի նրանց պաշտոնանկությանը, կամ էլ, այո, հրաժարական տա, բայց՝ հրապարակավ բացատրելով, թե որն էր իր գործընկերների սխալը։ Ոչ թե հեռանա «անձնական պատճառներով»՝ նեղացածի տպավորության թողնելով:
Ակնհայտ է, որ օլիգարխիան խանգարելու է նաև Կարեն Կարապետյանին՝ նա «յուրային չէ», որովհետև ոչ թե հայկական, այլ ռուսական օլիգարխիայի ներկայացուցիչ է։ Բայց բոլոր դեպքերում նրա պաշտոնավարման հետ կարելի է որոշակի հույսեր կապել միայն այն դեպքում, եթե նա մի քանի ամսից չնեղանա և չգնա՝ «խոսնակների» միջոցով բողոքելով, թե նրա փայլուն ծրագրերի իրականացմանը խանգարել են»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2457 դիտում
23:09 22-01-2014
Կլիչկոն Մայդանում հայտնել է, թե ինչ են անելու, եթե նախագահը զիջումների չգնա. տեսանյութ
3939 դիտում
09:40 20-01-2020
Ախր ինչպե՞ս բացատրեմ, որ հանկարծ ոչ ոք չնեղանա. Արման Աբովյան
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1405 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»