211652_close_icon
views-count3939 դիտում article-date 09:40 20-01-2020

Ախր ինչպե՞ս բացատրեմ, որ հանկարծ ոչ ոք չնեղանա. Արման Աբովյան

Գիտե՞ք՝ մարդ երբ է դադարում լինել մարդ, եւ դառնում է՝ պարզապես անպատիվ, անհայրենիք, անազգ, անբարոյական «կաթնասուն»: Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/474879326754007]էջում[/url] գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: Նա, նաեւ հավելել է. «Հենց այն պահից սկսած, երբ իրեն թույլ է տալիս անցնել այն սահմաները եւ կարմիր գծերը, որոնք կոչվում են բարոյականություն եւ դաստիարակություն։ Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ անդաստիարակությունը եւ լկտիությունը անվանում են «կարծիքի ազատ արտահայտություն եւ մտքեր արտահայտելու իրավունք»։ Ախր ինչպե՞ս բացատրեմ, որ հանկարծ ոչ ոք չնեղանա… հասկացե՛ք, որ իրական ազատությունը դա համատարած ապուշ եւ տգետ մտքերի արտահայտությունը չէ՛ ամեն պատեհ եւ անպատեհ առիթով, ազատությունը դա վիրավորելու եւ նսեմացնելու իրավունք չէ՛, ազատությունը լկտիություն չէ՛, ազատությունը դա անդաստիարակությունը չէ՛։ Իրական ազատությունը չի՛ կարող լինել առանց ներքին բարոյական սահմաների։ Ամենավտանգավոր բանը ինչ կարող է պատահել մարդու հետ, դա այդ ներքին սահմանների ջնջումն է, որովհետեւ առանց ներքին սահմաների եւ բարոյական արգելակների մարդը ընդունակ է ամեն ինչի»։

Նմանատիպ նյութեր