211652_close_icon
views-count4679 դիտում article-date 23:55 19-01-2020

Բորիս Ջոնսոնը մեղադրել է Թուրքիային և Ռուսաստանին Լիբիայում քաոս ստեղծելու մեջ

Լիբիայի հարցով Բեռլինում ընթացող գագաթնաժողովի շրջանակում երկկողմանի բանակցությունների ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սոլսբերիում Սկրիպալներին թունավորելու մեջ, հաղորդում է Daily Mail-ը: «Մեծ Բրիտանիայի վարչապետը նախազգուշացրել է Ռուսաստանին, որ երկրների միջև հարաբերությունները կարգավորելու հեռանկարներ չեն լինի, քանի դեռ Մոսկվան չի դադարել խափանել մեր քաղաքացիների անվտանգությունն ու կոլեկտիվ անվտանգությունը»,- նշում է պարբերականը: Կողմերը նաև քննարկել են Լիբիայում հակամարտության կարգավորումը, ինչի կապակցությամբ Ջոնսոնը մեղադրել է Ռուսաստանին և Թուրքիային երկրում քաոս տարածելու մեջ, նշում է պարբերականը:

Նմանատիպ նյութեր