«Շատ ցավալի դեպք է».Դավիթ Շահնազարյան
Առայժմ որևէ մեկնաբանություն չունեմ: Այս մասին այսօր` հունվարի 19-ին, լրագրողներին ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին:
«Շատ ցավալի դեպք է, առայժմ որևէ մեկնաբանություն չունեմ, բացի խորին ցավակցությունները իր հարազատներին, իր ընտանիքին, իր բարեկամներին»,- ասաց նա:
Շահնազարյանը չցանկացավ մեկնաբանել ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, որում մանրամասներ էին հայտնում ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքների մասին:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/17/1145190/]հաղորդել էինք,[/url] որ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։