211652_close_icon
views-count3971 դիտում article-date 17:05 19-01-2020

«Մեհրաբադ»-ը ձյան պատճառով դադարեցրել է թռիչքները, Թեհրան-Երևան չվերթը կժամանի կեսժամյա ուշացումով

ՌԴ ԱԳՆ-ն Իրանում գտնվող ՌԴ քաղաքացիներին զգուշացրել է այն մասին, որ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանը առժամանակ դադարեցնում է թռիչքները Իրանի մայրաքաղաքում ուժեղ ձյան պատճառով։ «Իրան- բոլոր ինքնաթիռների թռիչքները Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից (THR) դադարեցվել են ուժեղ ձյան պատճառով, ասվում է «Թվիթեր»-ում ՌԴ ԱԳՆ իրավիճակա-ճգնաժամային կենտրոնի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «[url=https://https://armenpress.am/arm/news/1001857.html]Արմենպրես[/url]»-ը։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքում նշվում է, որ Armeia Airways ավիաընկերության Թեհրան-Երևան չվերթի ժամանումը, որը նախատեսված էր Երևանի ժամանակով ժամը 16։00-ին, սպասվում է ժամը 16։31-ին։

Նմանատիպ նյութեր