211652_close_icon
views-count50118 դիտում article-date 13:40 19-01-2020

Հայաստան ժամանած 32-ամյա ՌԴ քաղաքացին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է. նրա մոտ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 18-ին Երևանում ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Զվարթնոց օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների հետ համատեղ Մոսկվա-Երևան թիվ 1965 չվերթով Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացի, 32-ամյա Դմիտրիյ Ռոդիգինին թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել գծային բաժին։ Տեղում նրա ձեռքի ուղեբեռի զննությամբ հայտնաբերվել է սպիտակ գույնի փոշենման զանգված պարունակող թվով 5 փաթեթ՝ ընդհանուր 13 գրամ կշռով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրանցից մեկը թափանցիկ «Զիպ» փականով է եղել, իսկ մնացած 4-ը՝ սև գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված։ Դ. Ռոդիգինը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Կրիստալ» տեսակի թմրանյութ և այն պատկանում է իրեն։ Փաստի առթիվ ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Կասկածյալ Դ. Ռոդիգինը ձերբակալվել է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր