211652_close_icon
views-count2096 դիտում article-date 10:26 19-01-2020

Դոնալդ Թրամփի՝ ՌԴ և եվրոպական հարցերով խորհրդականը հեռացվել է աշխատանքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի և եվրոպական հարցերով խորհրդական Էնդրյու Փիքը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից։ Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ բարձրաստիճան պաշտոնյան, որի դեմ անվտանգության հետ կապված հետաքննություն է տարվում, հեռացել է Սպիտակ տնից հունվարի 17-ին։ Նշվում է, որ հաջորդ շաբաթ նախկին խորհրդականը պետք է Թրամփին ուղեկցեր Դավոս, որտեղ կայանալու է հերթական Համաշխարհային տնտեսական ֆորումը։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր