211652_close_icon
views-count1598 դիտում article-date 16:54 18-01-2020

«Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրատվականների՝ էթիկայի կանոններից դուրս գործողությունները։ Երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան բոթը տարածվեց մամուլում, մի մասն այն անվանեց սպանություն, մյուս մասն՝ ինքնասպանություն։ Հորդորում ենք զերծ մնալ նման հապճեպ գնահատականներից։ Վերը նշված դեպքից զատ, գրանցվեց աննախադեպ ցինիզմ Mamul.am լրատվականի կողմից։ Լրատվականը հարցում էր տեղադրել, որի համաձայն մարդիկ պետք է իրենց կարծիքը հայտնեին, թե ըստ իրենց ո՞րն է Գեորգի Կուտոյանի մահվան պատճառը։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է տվյալ լրատվականի տնօրինությանն ու խմբագրական կազմին զերծ մնալ նմանօրինակ գործողություններից, հավատարիմ լինել լրագրողական էթիկային և մարդկային բարոյական նորմերը վեր դասել նեղ անձնական շահերից:

Նմանատիպ նյութեր