8154 դիտում
10:29 18-01-2020
Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 4-5 և 3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Հարթագյուղ (Ղալթախչի) և Շիրակամուտ բնակավայրերում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաև Ջաջուռ և Աշոցք գյուղերում:
Այնուհետև՝ ժամը 08:20-ին Աշոցքից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ 2.4 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ, որն զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ձորաշեն գյուղում:
Նմանատիպ նյութեր
3309 դիտում
22:59 28-01-2023
8 բալ ուժգնությամբ երկրաշարժ` Իրանում. Երևանում այն զգացվել է 3-4 բալ, Սյունիքում` 5 բալ ուժգնությամբ
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին