slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժեր կան. ՌԴ ԱԳՆ
211652_close_icon

ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժեր կան. ՌԴ ԱԳՆ

views-count4151 դիտում article-date 22:27 17-01-2020
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել Է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժերի առկայության մասին: Ինչպես տեղեկացնում Է «[url=https://armenpress.am/arm/news/1001748.html]Արմենպրես[/url]»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, այդ մասին ասված Է ԶԼՄ-ների հարցերին ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված պատասխաններում, որոնք նախապատրաստվել Էին, բայց չեն հնչել ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր 2019 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին: «Տեղաշարժեր կան «փոքր քայլերի» իրականացման մեջ, որոնց շուրջ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել Էին 2019 թվականի ապրիլին ի զարգացումն Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ 2019 թվականի մարտին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների: Սահմանում եւ շփման գծում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ Է: Երեւանի եւ Բաքվի միջեւ կապի թեժ գիծ Է գործում,-նշել են նախարարությունում:-Կարծում ենք, որ այս ամենը վկայում Է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու կողմերի մտադրության մասին»: «Սակայն կարգավորման բովանդակային հարցերի շուրջ առաջ շարժվել առայժմ չի հաջողվել»,-հավելել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ հույս հայտնելով, որ կողմերի միջեւ կվերսկսվի առարկայական խոսակցությունը:

Նմանատիպ նյութեր