211652_close_icon
views-count3457 դիտում article-date 11:33 15-01-2020

Հայաստանը շահեկանորեն ավելի լավ վիճակում է գտնվում՝ Ադրբեջանի և Վրաստանի համեմատ, ու սա պոպուլիզմ չէ․ Արայիկ Հարությունյան

Հայաստանը շահեկանորեն ավելի լավ վիճակում է գտնվում՝ Ադրբեջանի և Վրաստանի համեմատ, ու սա պոպուլիզմ չէ։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա մասնավորապես գրել է․ «2019թ.-ին Արցախի Հանրապետությունը ՀՆԱ-ի՝ մեկ շնչին բաժին ընկնող ցուցանիշով, որը նախնական հաշվարկներով կկազմի մոտ 4.800 ԱՄՆ դոլար, առաջ կանցնի Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից: Այս փաստին գուցեև չանդրադառնայի, եթե վերջին օրերին մամուլում լայն քննարկման առարկա չդառնար ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը, որին խանդով արձագանքեցին հարևան Վրաստանից, իսկ Ադրբեջանը փորձեց ցույց տալ, որ իր վիճակն, իբր, ավելի բարվոք է: Իրականում Հարավային Կովկասի բոլոր հանրապետություններում ապրող ժողովուրդների կենսամակարդակը հիմնականում նույնն է: Անշուշտ, կան նաև միջազգայնորեն ընդունված գնողունակության պարիտետի համեմատություններ։ Այնուամենայնիվ, պարիտետային համեմատությունները սուբյեկտիվ են և անվերապահ չեն: Ապրանքատեսակների գները, կախված նշածս երկրների աշխարհագրական դիրքից, ունեցած ներուժից, շատ տարբեր են, բայց ընդհանուր ծախսերում համադրելիությունը նույնն է: Այսպես՝ եթե էներգակիրները Ադրբեջանում ավելի էժան են, փոխարենը շատ այլ ապրանքներ, Հայաստանի կամ Վրաստանի համեմատ, ավելի թանկ են: Խնդիրն այլ հարթությունում է: Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը, և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանը մի քանի անգամ հետ են զարգացած երկրների կենսամակարդակից, և բոլոր ջանքերը պետք է այս տիրույթում գործադրվեն: Սա է հիմնական մարտահրավերը: Այժմ միտումների մասին: Հայաստանը շահեկանորեն ավելի լավ վիճակում է գտնվում՝ Ադրբեջանի և Վրաստանի համեմատ, ու սա պոպուլիզմ չէ: 2020թ.-ի ՀՀ պետական բյուջեի ծախսային մասը, 2019թ.-ի համեմատ, ավելացել է շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլարով, ինչը ՀՀ պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է: Դա, միանշանակ, հնարավոր չէր լինի առանց ՀՀ տնտեսության իրական հատվածում ունեցած աճի. որքան էլ փորձենք վիճարկել այս կամ այն հաջողությունը, փաստն արձանագրված է: Օրինակ՝ եթե այսօր հպարտանում ենք, որ 2019թ.-ին ՀՀ Զինված Ուժերը ձեռք է բերել աննախադեպ ծավալի նոր սպառազինություն, որն ամբողջությամբ ավելին է, քան վերջին մի քանի տարիներինը՝ միասին վերցրած, առաջին հերթին հենց տնտեսության զարգացման արդյունքն է: Եթե 2009-10թթ.-ին Ադրբեջանը տարեկան արդյունահանում էր ավելի քան 50 մլն տոննա նավթ, վերջին տարիներին հետզհետե նվազել է այդ ցուցանիշը և անցած տարի հասել 36 մլն-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր