211652_close_icon
views-count4972 դիտում article-date 11:46 15-01-2020

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված «ափիոն» տեսակի թմրամիջոց

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կանխել են Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցի անօրինական տեղափոխման հերթական փորձը: Վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Իրանի քաղաքացի Ռ.Ա.-ի անունից Հայաստանի սահմանով Ավստրալիա ուղղարկվող ծանրոցը: Զննման արդյունքում պարզվել է, որ ընդհանուր 4 կիլոգրամ քաշով երկու մանկական ներքնակների սպունգները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրանյութով: Փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշով: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր