Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստը ամուսնության առաջարկ է արել Բորիս Ելցինի 17-ամյա թոռնուհուն
Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» 29-ամյա հարձակվող Ֆյոդոր Սմոլովը պատրաստվում է ամուսնանալ 17-ամյա Մարիա Յումաշևայի հետ, որ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի թոռն է:
Նրանց հարաբերությունները արդեն մեկ տարվա պատմություն ունեն, Սմոլովը համբերատար սպասել է, որպեսզի աղջիկը հասունանա և հրապարակավ խոստովանելով իր սերը, նրան առաջարկ է արել: Զույգը առաջին համատեղ լուսանկարը հրապարակել է Կարիբյան կղզիներում վերջերս հանգստանալու ժամանակ:
Սիրահարները մտադիր են ամուսնանալ, երբ հարսնացուն չափահաս դառնա: Հարսանիքը նրանք մտադիր են անցկացնել Սենտ-Բարտ կղզում:
Նախկինում Սմոլովը հարաբերություններ ուներ հեռուստահաղրդավարուհի Վիկտորիա Լոպիրևայի հետ, սակայն նրանք այդպես էլ չամուսնացան՝ բաժանվելով 2015-ին:
Մարիա Յումաշևայի մասին տեղեկությունները շատ չեն. հայտնի է, որ նա ավարտել է օտար լեզուների խորացված կրթությամբ էլիտար դպրոց:
Մարիայի մայրը՝ Տատյանա Յումաշևան՝ Բորիս Ելցինի դուստրն է: Նախկինում աշխատել է ՌԴ նախագահի խորհրդական և ԵԴ նախագահի աշխատակազմի խորհրդական: