«Կրասնոդարի» ֆուտբոլիստը ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Կրասնոդար» պաշտպան Նալդո Պերեյրան իր ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ակումբի նոր մարզադաշտում:
Բրազիլացին իր սիրեցյալ Ջուլիանային հրավիրել է մարզադաշտ` նշելով, որ լրագրողներին պետք է հարցազրույց տա:
Սակայն դրա փոխարեն աղջկան անակնկալ է սպասվել. խոտածածկին Նալդոն մի ոտքով ծնկի գալով` ընկերուհուն առաջարկել է ձեռքն ու սիրտը: Ջուլիանան դրական պատասխան է տվել: