«Բարսելոնան» եկամուտների ծավալով դարձավ Եվրոպայի ամենահարուստ ակումբը
Deloitte ընկերությունը ը ներկայացրել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը՝ ըստ եկամուտների:
Պատմության մեջ առաջին անգամ եկամուտներ ծավալով Եվրոպայի ամենահարուստ ակումբների ցուցակը գլխավորել է «Բարսելոնան»: 2018/19 մրցաշրջանում կատալոնական ակումբը ստացել է 840.8 միլիոն եվրո եկամուտ և դարձել մայրցամաքի առաջին թիմը, որը հատել է 800 միլիոն եկամտի շեմը:
Եվրոպայի ամենաշատ եկամուտ ունեցող 20 ակումբները.
«Բարսելոնա» ՝ 840,8 միլիոն եվրո
«Ռեալ» – 757.3
«Մանչեսթեր Յունայթեդ» – 711.5
«Բավարիա» – 660.1
ՊՍԺ – 635.9
«Մանչեսթեր Սիթի» – 610.6
«Լիվերպուլ» ՝ 604,7
«Տոտենհեմ» – 521.1
«Չելսի» – 513.1
«Յուվենտուս» – 459.7
«Արսենալ» – 445.6
«Բորուսիա Դ.» – 377.1
«Ատլետիկո» – 367.6
«Ինտեր» – 364.6
«Շալկե» – 324.8
«Ռոմա» – 231
«Լիոն» – 220.8
«Վեսթ Հեմ» – 216.4
«Էվերթոն» – 213
«Նապոլի» – 207.4