Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք. Tert.am
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/01/14/manvel/3184309]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը:
«Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է: Սա այն ամենի հետևանքն է, որ մեր պնդումները, հիմնավորումները և բժիշկների եզրակացություններն անտեսվեցին: Երբ ասում ենք, որ Հայաստանի պայմաններում հնարավոր չէ ինտենսիվ բուժել Գրիգորյանին՝ պետությունը լռում է, երբ ասում ենք՝ կալանքը անհամատեղելի է նրա առողջական վիճակի հետ՝ դատարանն անտեսում և մերժում է խափանման միջոցը փոխելու միջնորդությունները: Հիշեցնեմ, որ գործը ՄԻԵԴ-ի տիրույթում է, և Հայաստանն է լինելու դրա պատասխանատվության կրողը՝ նրան կալանքի տակ պահող դատարանի հետ»,-ասաց Բաղդասարյանը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/01/14/manvel/3184309]այստեղ[/url]