Արարատի մարզում 23–ամյա վարորդը Mercedes–ով անհայտ հանգամանքներում հայտնվել է դաշտում. վարորդին առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Տիգրան Օհանյանը իր վարած Mercedes E320 մակնիշի  36 FM 112 համարանիշի  ավտոմեքենայով  Երևան-Երասխ ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և  հայտնվել դաշտում: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հսրությունյանի գլխավորությամբ:
Վարորդին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող՝ Պաշտպանության նախարարության զինծառայողները:
Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաններին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է ՃՈ ծառայությունից և հայտնել է նաև, որ վթարի հետևանքով ինքը  մարմնական վնասվածք չի ստացել: 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ճանապարհը եղել է անցանելի, տեղի ճանշինը կատարել է ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքներ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Յուրա Գաբրիելյանի
                                            
                    
                                            
                        
            


