Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Նուարդ Վայն էնդ Սպիրիտս» ՍՊԸ-ին պատկանող «Mercedes Sprinter»-ը մի քանի պտույտ շրջվել և հայտնվել է դաշտում. վարորդին առաջինը օգնության է հասել դեպքի վայրով անցնող երիտասարդ բժիշկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Հայկ Ս.-ն իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Փարպի բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, 1 կամ 2 պտույտ շրջվել և հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող մի երիտասարդ տղա, ով մասնագիտությամբ բժիշկ է, ով տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա ահազանգել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտկի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի, և վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու հերթապահ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Լուսինե Արշակյանն ու Արմեն Ալեքսանյանը:
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, և նա ավտոմեքենայից դուրս չի հայտնվել, քանի որ եղել է ամրակապված:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառներից մեկը ճանապարհին եղած ասֆալտի նստվածքն է, որից առաջացել է փոս, և երբ եղանակն անձրևում է, այդ փոսում անձրևաջուր է լցվում ու դառնում է վարորդների համար պատուհաս:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը գոնե այս վթարից հետո հետևություններ անի և այդ հատվածում խոտանված ճանապարհը վերանորոգի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է «Նուարդ Վայն էնդ Սպիրիտս» ՍՊԸ-ին, վարորդն էլ տեղափոխելիս է եղել գարեջուր և մեծ քանակի գարեջրի շշեր են թափվել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։