211652_close_icon
views-count8514 դիտում article-date 20:11 12-01-2020

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ջերմուկ, Ճամբարակ և Վարդենիս քաղաքներում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս քաղաքներում ձյուն է տեղում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Նմանատիպ նյութեր