211652_close_icon
views-count45219 դիտում article-date 18:55 12-01-2020

Ավտովթար Շիրակ մարզում. Գյումիրում բախվել են Opel-ներն ու Nissan-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 117 կմ հատվածում բախվել են Հոռոմ գյուղի բնակիչ, 44-ամյա Արտավազդ Մ.-ի վարած Opel մակնիշի 34 NM 204 համարանիշի, Ախուրյան գյուղի բնակիչ, 27-ամյա Դավիթ Գ.-ի վարած Opel մակնիշի 36 AG 177 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 55-ամյա Իշխան Ս.-ի վարած Nissan մակնիշի 36 NM 949 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Գևորգյանի ուղևոր, Ախուրյան գյուղի բնակչ, 27-ամյա Էլմիրա Հ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքոի ավագ տեսուչ Կ. Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր