211652_close_icon
views-count3514 դիտում article-date 14:46 12-01-2020

ԱՄՆ-ն շուտով կդադարի համաշխարհային լիդերի կարգավիճակից. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը կանխատեսում է, որ ԱՄՆ-ն շուտով կզրկվի համաշխարհային լիդերի կարգավիճակից։ Այդ մասին նա հայտնել է Sunday Times թերթին տված հարցազրույցի ժամանակ։ «Դա կարող է վատ լինել ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ մեզ համար, և մենք պատրաստվում ենք վատթարագույն սցենարի»,-ասել է նախարարը։ Հավելել է, որ վերջին 1 տարում ԱՄՆ-ն իր զորքը դուրս բերեց Սիրիայից, նախագահ Թրամփը ելույթ ունեցավ Իրաքի հարցով, որ ՆԱՏՕ-ն պետք է փոխարինման գա ամերիկյան զորքին Իրաքում, ինչպես նաև մեծ դեր ստանձնի Մերձավոր Արևելքում։ «Մենք մեծապես կախված ենք ԱՄՆ-ի ռազմական օգնությունից օդում, ցամաքում, հետախուզությունում»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր