2175 դիտում
21:48 07-12-2016
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի փորձագետների համատեղ թիմին
Դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքների իրագործմանն օժանդակող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի փորձագետների համատեղ թիմին:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:
Հանդիպման ժամանակ քննարկվել է պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման ընթացքը, նախանշվել են փորձագիտական թիմի հետ առաջիկա համագործակցության ուղղությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ զինված ուժերում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքի ներդրմանը, անձնակազմի կառավարման ու ռազմական կրթության ոլորտներում բարեփոխումներին, ինչպես նաև պաշտպանական պլանավորման կարողությունների զարգացմանն առնչվող հարցերին:
Հայաստանի Հանրապետությունում խորհրդատվական թիմը աշխատանքային քննարկումներ է անցկացնում ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման համար պատասխանատու պաշտոնյաների հետ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների համար անցկացնում է «Զինվորական առաջնորդություն» և «Պաշտպանական ռեսուրսների կառավարում» թեմաներով պարապմունքներ:
Նմանատիպ նյութեր
1367 դիտում
19:36 23-12-2016
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի հանձնաժողովի անդամներին
3077 դիտում
19:40 09-08-2017
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
418 դիտում
14:51 06-05-2024
Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններ
526 դիտում
12:29 06-05-2024
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը