211652_close_icon
views-count109701 դիտում article-date 10:48 12-01-2020

Խոշոր հրդեհ Երևանում. «ՆԻԿՕ» կահույքի խանութ-սրահի պահեստային հատվածում առաջացած հրդեհի դեմ պայքարում էին մի քանի մարտական հաշվարկ, հրշեջներն ու սրահի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիկողայոս Տիգրանյան փողոցում գործող «ՆԻԿՕ» կահույքի խանութ-սրահի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանում ԱԻՆ ՓԾ 5 մարտական հաշվարկ, ինչպես նաև 1 մարտական հաշվարկ էլ՝ հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատից; Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհհ հետևանքով տուժածներ չկան, և կրակի դեմ պայքարում էին ոչ միայն հրշեջ-փրկարարները, այլ նաև խանութ-սրահի աշխատակիցներն ու անվտանգության ծառայողները։ Թե ինչն է եղել կրակի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտի արտադրամասի պահեստային հատվածում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր