211652_close_icon
views-count2530 դիտում article-date 15:26 11-01-2020

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Նախագահը և քաղաքապետն անդրադարձել են Երևանի զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերին: Հայկ Մարությանը տեղեկացրել է մայրաքաղաքում կատարվող աշխատանքների մասին և ներկայացրել նախատեսվող ծրագրերը, որոնք հնարավոր կլինի կյանքի կոչել նաև ներդրումների ներգրավման միջոցով: Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Երևանի զարգացմանը վերաբերող ծրագրերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր