Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վարդան Մելքոնյանին ազատել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:
Վարդան Մելքոնյանը Ջրային կոմիտեի նախագահ էր նշանակվել 2019 թ. մարտի 28-ին: