Գլխավոր տոնածառ տանող դժվար ուղին․ ահազանգ. newmedia.am
[url=https://newmedia.am/am/news/4473?fbclid=IwAR0qq0RINhREwMeYzbmREv9yOYFHLoQ3mhw54cPwFXKH-AJxSoEwl9R__rI]Newmedia.am[/url]-ը շարունակում է ահազանգեր ստանալ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի մոտ կառուցված վերգետնյա աստիճանավանդակի անհարմարությունների հետ կապված։
Մեզ դիմած քաղաքացիներից մեկը`Արսեն Չալյանը դժգոհում էր, որ գլխավոր տոնածառին հասնելու համար կառուցված վերգետնյա անցում-կամրջակը ոչ բոլորին է հնարավորություն տալիս անել դա։ Հաշվի չեն առնված ոչ միայն հաշմանդանություն ունեցողների, այլև մանկասայլակով ծոնղների կարիքներն ու իրավունքները։
Քաղաքացին մեզ դիմելուց առաջ դիմել է Երևանի քաղաքապետարանի թեժ գծին` հունվարի 3-ին, 5-ին, 7-ին, սակայն խնդրի լուծման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել:
[img]https://st0.shamshyan.com/editor/0843029001578589477239796.jpg[/img]
Ուսումնասիրելով խնդրի շուրջ եղած մեկնաբանությունները, Newmedia.am-ը, պարզվել է, որ անգամ քաղաքապետի խոսնակի համապատասխան արձագանքից հետո, ոչինչ չի փոխվել։
Հանրապետության գլխավոր տոնածառին հասնելու դժվարություններին շատերն են բախվել և վրդովված նշել, թե ինչու նախապես` մետաղական կոնստրուկցիան կառուցելուց առաջ հաշվի չի առնվել մատչելիության խնդիրը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://newmedia.am/am/news/4473?fbclid=IwAR0qq0RINhREwMeYzbmREv9yOYFHLoQ3mhw54cPwFXKH-AJxSoEwl9R__rI]կայքում[/url]։